Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մերձդնեստրում նախագահական ընտրություններ են

Մերձդնեստրում նախագահական ընտրություններ են
11.12.2016 | 19:27

Մերձդնեստրում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում։ Առաջադրված է վեց թեկնածու, նաև նախագահ Եվգենի Շևչուկը։ Հաղթելու առավել մեծ հնարավորություններ ունեն Շևչուկը և Վադիմ Կրասնոսելսկին, որ ընտրություններին թեկնածությունն առաջադրելու համար հրաժարական է տվել Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնից։

Մոլդովայի՝ հիմնականում ռուսալեզու Մերձդնեստրի տարածաշրջանը 1990-ին անկախություն է հայտարարել: Կողմերի միջև կարճատև պատերազմը ավարտվել է 1992-ին՝ Մերձդնեստրի օգտին ռուսական զինված միջամտության արդյունքում:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ